Мини-чат

Էդգար Խաչատրյան բարեգործական

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ



«Էդգար Խաչատրյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է համախմբելու այն մարդկանց, ովքեր 

պատրաստ են իրենց բազմազբաղ առօրյայից ժամանակ տրամադրել անապահով և հիվանդ երեխաների փրկության գործին: 

Կազմակերպության հիմնական նպատակն է օգնության ձեռք մեկնել այնպիսի հիվանդ երեխաների, որոնց ապաքինումը ֆինանսական

 խնդիրների պատճառով վտանգի տակ է: Այստեղ բոլորը համախմբված են հանուն մեկ նպատակի՝ ամեն գնով փրկել մարդկային 

կյանքը: Մեզ համար թանկ է ցանկացած մարդկային կյանք: Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով օգնել նրանց, ովքեր

 մեր օգնության կարիքն ունեն: Ինչպես ժամանակին նշել էր կազմակերպության համահիմնադիրներից մեկը. «Միգուցե մենք չենք 

կարող փոխել աշխարհը մեր այս փոքր խմբով, միգուցե մարդիկ կասեն, որ մի քանի հոգու օգնելով աշխարհը չի փոխվի, կան 

հազարավոր այսպիսի երեխաներ, սակայն իմ կարծիքով մեր ջանքերի շնորհիվ գոնե այդ մի քանի երեխաների համար կարող է 

փոխվել աշխարհը»: Մենք պատրաստ ենք աշխատել հանուն ձեզ սիրելի մանուկներ: