Էդգար Խաչատրյան բարեգործական հասարակական կազմակերպությունն այսօր իրականացնում է բարեգործական աննախադեպ ակցիա: Ակցիայի նպատակն է հնարավորինս ապահովել թվով 30 սոց. անապահով ընտանիքների երեխաներին սնունդով, հագուստով, հիգիենայի պարագաներով, պարենային մթերքներով, խնամքի միջոցներով և գրենական պիտույքներով: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԲԻԶՈՆ-ՊՐԻՆՏ խանութների ցանցի տնօրինությանը, ԲԻԼՅԱՆ մսամթերքի արտադրամասի տնօրինությանը, ԲԼԵՔ ՍԹԱՐ ՍՊԸ-ի տնօրինությանը, ԱՐԱՍՈ ընկերությանը՝ Սոֆի քաղցրավենիք տրամադրելու համար, ԱՐԲՈՒՊՐՈՄ հյութերի արտադրության տնօրինությանը, ՄԱՆԿԱՆ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ ընկերության տնօրինությանը, ՇՈԿՈԼԱԴԿԱ, ԼԱԿԻ ԴԵՍԵՐՏ ԱՐՏ ՍՏՈՒԴԻԱ և ԴՈՄ-ԽԱՉԱՊՈՒՐԻ ընկերությունների տնօրինությանը, ԱՐԵՆԻ գինու գործարանին, Հովհաննիսյան Լեոնին՝ իր արտադրատեսակի տրամադրման համար, ԴՈՒՍՏՐ ՄԵԼԱՆՅԱ ՍՊԸ-ի տնօրեն՝ Ռուբեն Հարությունյանին, ՈՒՄԱ հուշանվերների խանութ-սրահի տնօրեն՝ Հասմիկ Զաքարյանին, ինչպես նաև հատուկ շնորհակալություն NEKA և NIKOL խանութ-սրահների տնօրինությանը՝ պարենային ապրանքներ և մաքրող միջոցներ տրամադրելու համար:Պարգևենք մեր երեխաներին ուրախության գոնե մեկ ակնթարթ...