|
Главная » 2012 » Հոկտեմբեր » 11 » Ի ուրախություն բոլորին
11:59 Ի ուրախություն բոլորին |

Ի ուրախություն բոլորին, մեր կազմակերպությունն իր հովանավորների ջանքերով շուրջ ինն ամիս կարողացավ հոգ տանել 18-ամյա Արփինեի բուժման համար: Մենք անցանք դժվար և գրեթե անհնար ճանապարհ, այդ ճանապարհին կորցրեցինք լավագույն ընկերներ և ձեռք բերեցինք նոր ընկերներ, հանդիպեցինք մարդկանց, որոնց համար սկզբունք էր և ապրելակերպ՝ ուրիշի կյանքով մտահոգված լինելը: Ինչու չէ, նաև եղան մարդիկ, ովքեր հալածեցին, վարկաբեկեցին, խայտառակեցին մեր գործունեությունն ու ճանապարհը, սակայն մեր առջև դրված գլխավոր նպատակն էր փրկել մարդկային կյանք և մենք առանց հուսահատվելու, հավատալով, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել դրա կարիքն ունեցողներին, հավատալով նաև ինքներս մեզ, կարողացանք հասնել մեր առջև դրված գեր նպատակին: Շուրջ 11.000.000 դրամ հանգանակեցինք Արփինե Հարությունյանի բուժմանը, կարողացանք իրականացնել 14 քիմեոթերապիական կուրս, որի մեկ կուրսն արժե 480.000 դրամ: Կարողացանք իրականացնել երկու վիրահատություն և բազմաթիվ հետազոտություններ և ձեռք բերվեց թանկարժեք դեղորայք, որը հիմնականում ներկրվում էր արտերկրից: Ես՝ Գոռ Թադևոսյանս, հանդիսանալով <<Էդգար Խաչատրյան>>բարեգործական կազմակերպության նախագահը, իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Նարեկ Հարությունյանին, Ալեն Շադունցին, Դավիթ Սարկիսյանին, Հայկ Աբրահամյանին, Հերմինե Ավանեսյանին, Մարիաննա Ավանեսյանին, Արման Սարգսյանին: Այն մարդկանց, ում անունները չեմ նշում միայն այն պատճառով, որ նրանց թիվն անցնում է հազարը, ովքեր հավատացել են ինձ, վստահել և սատարել են՝ համախմբվելով այս գաղափարի շուրջ: Հայտնում են նաև իմ խորին շնորհակալությունը բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են Արփինեի բուժման համար: Սիրելի՛ ընկերներ Արփինե Հարությունյանի բարեգործական ծրագիրը հայտարարում եմ ավարտված:
|
Просмотров: 784 |
Добавил: leon
|
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|